Այսօր: Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2019թ.
Արգելի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԵԼ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.12.19 ՀԱՆՁՆԵՔ ՁԵՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀՆԱՄԱՇ ԹԱՓՔԵՐԸ ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ
Ձեզ ենք  ներկայացնում  այն հասցեները, որտեղ մեր բնակիչները  կարող են դիմել ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու համար. 1. Երևան- Այվազովսկու 4/2- Արտաշատյան խճուղի 5/1Հեռախոս՝ 091-41-59-362. Գյումրի- Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51- Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-993. ՎանաձորՀյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-164. ՄասիսՍայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-325.ՉարենցավանԵրևանյան 2, հեռախոս 098-89-92-73Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինեն ոչ պակաս քան 12 ավտոմեքենայի կմախք, ... Մանրամասն
11.11.19 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՐԹԱԿԻ ՄԱՍԻՆ
Հարթակը նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ/ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը:Բացի այդ, հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ  գործարկումը հիմք կհանդիսանա  նպատակաուղղված  և մրցունակ գործունեություն ծավալելու  համար:Սույն հարթակի միջոցով յուրաքանչյուր փորձառու կամ սկսնակ գործարար հնարավորություն կունենա իր բիզնեսը ստեղծելու, վերագործարկելու, ընդլայնելու համար ներգրավել ֆինանսական միջոցներ, տեղեկանալ բիզնես գործունեության ... Մանրամասն
10.11.19 ՏԻՄ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐ

Նոյեմբերի 10-ը Հայաստանում սահմանված է որպես Տեղական ինքնակառավարման մարմինների օր։ Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը եւ դերակատարությունը շատ կարևոր է պետականաշինության գործում։ ՏԻՄ-ի նպատակն է սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը և համայնքի առջև ծառացած խնդիրներ, որոնց լուծմամբ ապահովվում է համայնքի բնականոն կյանքի ընթացքը։ Շնորհավոր բոլոր ՏԻՄ մարմիններին իրենց կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ։

04.10.19 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
            Սիրելի ուսուցիչնե'ր          Շնորհավորում  ենք  Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մանկավարժի մասնագիտությունը , այն կարևորագույն մասնագիտություններից , որով պայմանավորված է  մեր ազգի վաղվա օրը  , քանզի  Ձեր գիտելիքներն  ու վարպետությունը, հոգատարությունն ու ներողամտությունը, ստեղծագործական ունակությունն ու կենսափորձը, ինչպես նաև, հայրենասիրական մղումների սերմանումը  խիստ անհրաժեշտ են նոր սերնդի  ձևավորման  և  կայացման  գործում  :Առանձնակի  շնորհավորում ենք վաստակած հանգստի անցած  մեր մանկավարժներին, ... Մանրամասն
29.05.19 ՍԻՐԵԼԻ ՓՈՔՐԻԿՆԵՐ ԵՎ ՄԵԾԵՐ

 

Հունիսի 1-ին ժամը 12:00-ին բոլորիդ սիրով հրավիրում ենք Արգելի Մշակույթի տան հրապարակ՝ նշելու երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ձեզ կողջունեն ծաղրածուն ու հեքիաթի հերոսները, սպասվում է բազում խաղեր և հետաքրքիր ժամանց, կլինի շոու ծրագիր, կավճանկարչություն , պղպջակներով շոու և էլի շատ ու շատ անակնկալներ….
Բոլորիդ սիրով սպասում ենք

08.05.19 ՀԱՂԹԵ՛ՆՔ ԶԵՆՔՈՎ, ՀԱՂԹԵ՛ՆՔ ԽԵԼՔՈՎ , ՀԱՂԹԵ՛ՆՔ ԳՈՐԾՈՎ ՄԱՅԻՍԻ 9-Ը ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՕՐ

        Հարգելի բնակիչներ
Այս օրը մենք  բոլորս  մեծ խանդավառությամբ ենք տոնում 1945 թվականին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Արգելի համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի ղեկավարի գլխավորությամբ,  Մայիսի 9-ին ժամը 11:30 -ին  հարգանքի տուրք կմատուցի  Հայրանեկան Մեծ Պատերազմի հաղթանակին նվիրված  և Արցախյան  ազատամարտում զոհված մեր հերոսների   հուշահամալիրներում , որին կհաջորդի  տոնին նվիրված միջոցառումները:
Սիրով սպասում ենք բոլորիդ :

02.05.19 <<ԵՍ ԵՄ >> ԵՎ <<ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ >> ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

 

Արգելի համայնքապետարանում այսօր տեղի ունեցավ հանդիպում համայնքի նախազորակոչային տարիքի պատանիների , համայնքի ղեկավարի և Կոտայքի մարզի ԶԿ Նաիրիի բաժանմունքի պետ Արմեն Նահապետյանի հետ: Հանդիպման նպատակն էր երիտասարդներին իրազեկել ՀՀ ՊՆ <<ԵՍ ԵՄ >> և <<ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ>> ծրագրերը, հանգամանալից ներկայացվեց ծրագրի առավելություններն ու հնարավորությունները:

1 2 3 4


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Արգել, 11փ. 3շ.

+374-93-168-468

argel.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner