02.09.20
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
Արգելի համայնքապետարանի աշխատակազմը , համայնքի ղեկավար Մաթևոս Ավագյանի գլխավորությամբ , շնորհավորում է համայնքի դպրոցականներին , մանկավարժական կոլեկտիվին և ուսանողությանը , սեպտեմբերի 1-ի `Գիտելիքի և դպրության օրվա առթիվ : Սեպտեմբերի 1-ը , դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Ցավոք, համավարակի պայմաններում , կրթական ոլորտը ևս կրեց կորուստներ, և աշխարհը համակած թագավարակը նոր իրողություններ է թելադրում բոլորին: Այս տարի առաջին անգամ դպրոցական տարվա մեկնարկի ավետումն ազդարարող տոնական զանգերի ղողանջները չեն լսվելու սեպտեմբերի մեկին, սակայն հուսանք որ այս դժվարությունները ևս ժամանակավոր ...
Մանրամասն |
|
27.08.20
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ-ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
|
Տեղեկացնում ենք, որ մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում, սույն թվականի սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին, մարզպետարանը կազմակերպում էգրականության ոլորտում երիտասարդ ստեղծագործողների մարզային փառատոն-շնորհանդես:Հրավիրում ենք համայնքի բանաստեղծական ձիրքով օժտված 16-35 տարեկան երիտասարդներին մասնակցելու մշակույթային միջոցառմանը: Ներկայացվող ստեղծագործությունների թիվը չպետք է գերազանցի սահմանված չափաքանակը` մեկ պոեմ կամ հատված պոեմից/ութ էջի սահմաններում/ և/կամ 10-ը / այդ թվում` արձակ/ բանաստեղծություններ: Հեղինակները ստեղծագործությունների ...
Մանրամասն |
|
25.08.20
ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆՈՐԱՑՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
Համայնքի մանկապարտեզում իրականացվում է վերանորոգման և գույքի նորացման սուբվենցիոն ծրագիր, ներկայումս կատարվում է դռների և պատուհանների փոխարինման աշխատանքներ :
|
|
24.08.20
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արգելի համայնքապետարանը առաջին դասարան հաճախող երեխաներին տրամադրում է պայուսակներ և գրենական պիտույքներ: Նվերները կարող եք ստանալ համայնքապետարանից, սույն թվականի օգոստոսի 27-ից սկսած : Խնդրվում է ներկայացնել երեխայի ծննդյան վկայականի պատճենը: Մանրամասների համար զանգահարել 093-846-836 ,093-168-468, 077-565-968 հեռախոսահամարներով:
|
|
02.07.20
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ
|
Այսօրվանից մեկնարկեց 2020թվականի ընդունելության քննությունները ։ Բարի երթ ենք մաղթում մեր շրջանավարտներին, քանզի նրանց ձեռքբերումները մեր վաղվա օրվա երաշխիքն է։ Հաջողություն բոլորիդ ։
|
|
01.06.20
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՈՒՆԻՍԻ 1
|
Սրտանց շնորհավորում ենք Ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Մաղթում ենք, որ միշտ շրջապատված լինեք սիրով, հոգատարությամբ և ուշադրությամբ: Թող հունիսմեկյան բարձր և ուրախ տրամադրությունը Ձեզ ուղեկցի տարվա բոլոր օրերին և թող Ձեր մանկությունն ընթանա անհոգ, առողջ ու խաղաղ պայմաններում: Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի մանուկներ։
|
|
06.04.20
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ ԱՌՑԱՆՑ
|
Քաղաքացիների կողմից առցանց ծառայությունների կիրառումը խթանելու և ստեղծված իրավիճակում նրանց այցը համայնքապետարաններ բացառելու նպատակով՝ մշակվել է կարճ ուղեցույց-տեսահոլովակ, որը ներկայացնում է, թե ինչպես քաղաքացիները, համայնքային կայքերից օգտվելով, կարող են առցանց դիմել համայնքապետարան։ https://drive.google.com/file/d/1b8ygbmjw7tDFmoFUHvprWT17C02sHEn_/view
|
|
1 2 3 4 5 6 |