Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2019թ.
Արգելի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԵԼ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դուք չունեք Իրդարձությունը դիտելու իրավասություն կամ այն հեռացված է:
Բանակի օր
ԵՐԲ
Հունվար 28 ժամը՝ 14:00
ՎԱՅՐ

Հարգելի  համագյուղացիներ

Այսօր մեր ժողովուրդը նշում է Հայոց բանակի օրը: Բանակ, որի ձևավորումը ճակատագրի բերումով ընթացավ պատմական մեր հայրենիքի մաս կազմող Արցախ աշխարհի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին զուգահեռ: Բանակ, որի ձևավորմանն անմասն չմնաց  նաև  մեր  համայնքը, իր հերոսներով , ովքեր անմնացորդ ծառայել և օրս էլ ծառայում են  մեր  բանակին: Փառք ու պատիվ բոլոր ազատամարտիկներին, որ իրենց անշահախնդիր լուման բերեցին Հայոց բանակի կայացման գործում: Փառք նաև բոլոր այն նվիրյալների, ովքեր անձնվիրաբար մարտնչեցին ու կյանքի գնով վերանվաճեցին թե' մեր պատմական հայրենիքի մի մասը, և թե' Հայոց հաղթական բանակի համբավը։

Դա է պատճառը, որ հաղթանակած մեր բանակն այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պատվաբեր համարումն ունի, իսկ նրա տոնը՝ մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է:

Բանակի կայացումն, անշուշտ, մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկն է, որի բոլոր օղակների շնորհիվ է՝ լինի շարքային զինվոր թե հրամանատար, որ այսօր կայուն իրավիճակ ու խաղաղություն է ոչ միայն մեր երկրում, այլև ողջ տարածաշրջանում:

Սիրելի համագյողացիներ,զինվորի մայրեր, հայրեր, քույրեր և  եղբայրներ և առհասարակ   շնորհավորելով եմ Ձեզ  մաղթում եմ, որ  Ձեր որդիները ծառայեն  խաղաղ ու անամպ երկնքի ներքո: Քաջառողջություն, ուժ ու կորով նրանց՝ հանուն հայրենիքի և մեր ժողովրդի անվտանգության ու բարօրության գիշեր ու զօր տարվող ձեր պատասխանատու և պատվաբեր ծառայության գործում:

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1992թ. այդ օրը ստեղծվել է ՀՀ ՊՆ: Ոչ աշխատանքային օր

 


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Արգել, 11փ. 3շ.

+374-93-168-468

argel.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner