23.02.21
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
2021 թվականի փետրվարի 25-ին ժամը 15:00-ին Արգելի համայնքապետարանում կկայանան հանրային բաց լսումներ՝ Արգել համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի վերաբերյալ ։ Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ մինչև 2021 թվականի փետրվարի 25-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել ինտերնետային կայքում հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել աշխատակազմին:
|
|
23.02.21
Օրգանական գյուղատնտեսական նախագծերի աջակցության մրցույթ
|
<<Եվրոպական միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում>> ծրագրի շրջանակներում հայտարարված է Օրգանական գյուղատնտեսական նախագծերի աջակցության վերջին հայտամրցույթը, և առաջարկվում է համայնքում գործող բոլոր ֆերմերների, արտադրողների ու վերամշակողների ուշադրությունը ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ առդիր նյութում:
|
|
02.09.20
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
Արգելի համայնքապետարանի աշխատակազմը , համայնքի ղեկավար Մաթևոս Ավագյանի գլխավորությամբ , շնորհավորում է համայնքի դպրոցականներին , մանկավարժական կոլեկտիվին և ուսանողությանը , սեպտեմբերի 1-ի `Գիտելիքի և դպրության օրվա առթիվ : Սեպտեմբերի 1-ը , դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Ցավոք, համավարակի պայմաններում , կրթական ոլորտը ևս կրեց կորուստներ, և աշխարհը համակած թագավարակը նոր իրողություններ է թելադրում բոլորին: Այս տարի առաջին անգամ դպրոցական տարվա մեկնարկի ավետումն ազդարարող տոնական զանգերի ղողանջները չեն լսվելու սեպտեմբերի մեկին, սակայն հուսանք որ այս դժվարությունները ևս ժամանակավոր ...
Մանրամասն |
|
27.08.20
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ-ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
|
Տեղեկացնում ենք, որ մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում, սույն թվականի սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին, մարզպետարանը կազմակերպում էգրականության ոլորտում երիտասարդ ստեղծագործողների մարզային փառատոն-շնորհանդես:Հրավիրում ենք համայնքի բանաստեղծական ձիրքով օժտված 16-35 տարեկան երիտասարդներին մասնակցելու մշակույթային միջոցառմանը: Ներկայացվող ստեղծագործությունների թիվը չպետք է գերազանցի սահմանված չափաքանակը` մեկ պոեմ կամ հատված պոեմից/ութ էջի սահմաններում/ և/կամ 10-ը / այդ թվում` արձակ/ բանաստեղծություններ: Հեղինակները ստեղծագործությունների ...
Մանրամասն |
|
25.08.20
ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆՈՐԱՑՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
Համայնքի մանկապարտեզում իրականացվում է վերանորոգման և գույքի նորացման սուբվենցիոն ծրագիր, ներկայումս կատարվում է դռների և պատուհանների փոխարինման աշխատանքներ :
|
|
24.08.20
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արգելի համայնքապետարանը առաջին դասարան հաճախող երեխաներին տրամադրում է պայուսակներ և գրենական պիտույքներ: Նվերները կարող եք ստանալ համայնքապետարանից, սույն թվականի օգոստոսի 27-ից սկսած : Խնդրվում է ներկայացնել երեխայի ծննդյան վկայականի պատճենը: Մանրամասների համար զանգահարել 093-846-836 ,093-168-468, 077-565-968 հեռախոսահամարներով:
|
|
02.07.20
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ
|
Այսօրվանից մեկնարկեց 2020թվականի ընդունելության քննությունները ։ Բարի երթ ենք մաղթում մեր շրջանավարտներին, քանզի նրանց ձեռքբերումները մեր վաղվա օրվա երաշխիքն է։ Հաջողություն բոլորիդ ։
|
|
1 2 3 4 5 6 |