29.10.21
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արգելի առողջության կենտրոն ՊՈԱԿ-ը , COVID -19 համավարակի կանխարգելման նպատակով , շարունակում է իրականացնել պատվաստումներ AstraZeneca, Moderna, Sinofarm և Sputnik V պատվաստանյութերով : Ստեղծված համաճարակային իրավիճակում բնակչությանը խնդրվում է պատվաստման գործընթացում լինել ավելի ակտիվ , և պահպանել համավարակի կանխարգելման կանոնները:Պատվաստմանը հերթագրվելու համար զանգահարել Արգելի առողջության կենտրոն ՊՈԱԿ հետևյալհեռախոսահամարով 077-501-026:
|
|
05.10.21
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ
|
Սիրելի ուսուցիչնե՛ր Բոլոր ժամանակներում էլ միշտ բարձր է ուսուցչի դերակատարությունը, Ձեր տված գիտելիքների , դաստիարակության շնորհիվ է ձևավորվում երեխայի արժեհամակարգը: Ձեր մասնագիտությունն առաքելություն է, որը նվիրում է պահանջում, քանզի մեծ է Ձեր դերը խելացի, հայրենասեր, խիզախ ու տաղանդավոր սերունդների կրթության գործում, մեր երեխաների երազանքների ու նպատակների իրագործման հարցում: Սիրելի' ուսուցիչներ, շնորհավորում ենք Ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ, մաղթում ենք առողջություն, անսպառ եռանդ, բարօրություն ու ամենայն բարիք: Արգելի համայնքապետարանի աշխատակազմ։
|
|
09.09.21
ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ
|
Արգելի համայնքապետարանը տեղեկացնում է , որ սույն թվականի սեպտեմբերի 19-ին Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհատվածում կայանալու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար: Ցանկացողները կարող են դիմել համայնքապետարան: Հաղթողները կստանան խոշոր դրամական պարգևներ։ Մրցաշարի կանոնակարգը կցվում է :
|
|
01.09.21
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի' աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ. Մեկնարկեց 2021-2022 ուսումնական տարին , շնորհավորում ենք Ձեզ` գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ , մաղթում ենք մեր դպրոցականներին լուսավոր ճանապարհ, բարձր առաջադիմություն, մեծ ձգտում և աշխատասիրություն, քանզի մեր երկրի վաղվա օրը կախված է ձեզանից յուրաքանչյուրից: Կրթության ու գիտության գործի նվիրյալներին ցանկանում ենք ուսումնառության, հայեցի կրթության ու դաստիարակության գործում հաջող ու արգասաբեր ուսումնական տարի: Արգելի համայնքապետարանի աշխատակազմ
|
|
31.08.21
ԲԱՐԻ ԵՐԹ ԴԵՊԻ ԴՊՐՈՑ
|
Առաջին դասարանցիների համար նոր ուսումնական տարին մեկնարկեց այսօր: Ցանկանում ենք որ Ձեր ուղին լինի անխոչնդոտ և Ձեր առջև բացվեն գիտության դռները: Արգելի համայնքապետարանի աշխատակազմը շնորհավորում է մեր ամենափոքրիկ դպրոցականներին և մաղթում բարի երթ:
|
|
13.08.21
2021-2022 ԹԹ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
|
Սիրելի առաջին դասարանցիներ, 2021-2022 ուսումնական տարվան ընդառաջ, ինչպես ամեն տարի , այս տարի ևս Արգելի համայնքապատերանը Ձեզ տրամադրում է պայուսակներ և գրենական պիտույքներ : Մանկապարտեզ չհաճախող երեխաները, նվերները ստանալու համար օգոստոսի 17-ից կարող են մոտենալ համայնքապետարան :
|
|
12.05.21
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
|
Համայնքում օրերս կազմավորվեց ֆուտբոլային մանկապատենական առաջին թիմը : Համայնքապետարանի և համայնքի ակտիվ երիտասարդների համագործակցության արդյունքում վերանորոգվեց և բարեկարգվեց համայնքի ֆուտբոլի դաշտը, որն էլ հնարավորություն տվեց հավաքագրել երեխաների առաջին խումբը: Խորհրդանշական է , որ խմբի առաջին պարապունքն իրականացվեց մայիսի 9-ին , որն առավել պարտավորեցնող է հետագա հաղթանակների և նվաճումների համար, այդ օրը խմբի ղեկավար Սևակ Արշակյանի հետ երեխաներն այցելեցին նաև Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան երկու պատերազմներում զոհվածների հուշահամալիրներ:
|
|
1 2 3 4 5 6 7 |