Այսօր: Կիրակի, 24 Հոկտեմբերի 2021թ.
Արգելի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԵԼ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.10.21 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ
Սիրելի ուսուցիչնե՛ր
Բոլոր ժամանակներում էլ միշտ բարձր է ուսուցչի դերակատարությունը, Ձեր տված գիտելիքների , դաստիարակության շնորհիվ է ձևավորվում երեխայի արժեհամակարգը: Ձեր մասնագիտությունն առաքելություն է, որը նվիրում է պահանջում, քանզի մեծ է Ձեր դերը խելացի, հայրենասեր, խիզախ ու տաղանդավոր սերունդների կրթության գործում, մեր երեխաների երազանքների ու նպատակների իրագործման հարցում:
Սիրելի' ուսուցիչներ, շնորհավորում ենք Ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ, մաղթում ենք առողջություն, անսպառ եռանդ, բարօրություն ու ամենայն բարիք:
Արգելի համայնքապետարանի աշխատակազմ։
09.09.21 ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ
 
Արգելի համայնքապետարանը տեղեկացնում է , որ սույն թվականի սեպտեմբերի 19-ին Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհատվածում կայանալու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար:
Ցանկացողները կարող են դիմել համայնքապետարան: Հաղթողները կստանան խոշոր դրամական պարգևներ։
Մրցաշարի կանոնակարգը կցվում է  :

 

 
01.09.21 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի' աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ.
Մեկնարկեց 2021-2022 ուսումնական տարին , շնորհավորում ենք Ձեզ` գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ , մաղթում ենք մեր դպրոցականներին լուսավոր ճանապարհ, բարձր առաջադիմություն, մեծ ձգտում և աշխատասիրություն, քանզի մեր երկրի վաղվա օրը կախված է ձեզանից յուրաքանչյուրից:
Կրթության ու գիտության գործի նվիրյալներին ցանկանում ենք ուսումնառության, հայեցի կրթության ու դաստիարակության գործում հաջող ու արգասաբեր ուսումնական տարի:
Արգելի համայնքապետարանի աշխատակազմ
31.08.21 ԲԱՐԻ ԵՐԹ ԴԵՊԻ ԴՊՐՈՑ

Առաջին դասարանցիների համար նոր ուսումնական տարին մեկնարկեց  այսօր: Ցանկանում ենք որ Ձեր ուղին լինի անխոչնդոտ  և  Ձեր առջև բացվեն  գիտության դռները:

Արգելի համայնքապետարանի աշխատակազմը շնորհավորում  է մեր ամենափոքրիկ դպրոցականներին և մաղթում բարի երթ:

13.08.21 2021-2022 ԹԹ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ

Սիրելի առաջին դասարանցիներ, 2021-2022 ուսումնական տարվան ընդառաջ, ինչպես ամեն տարի , այս տարի ևս Արգելի համայնքապատերանը Ձեզ տրամադրում է պայուսակներ և գրենական պիտույքներ : Մանկապարտեզ չհաճախող երեխաները, նվերները ստանալու համար օգոստոսի 17-ից կարող են մոտենալ համայնքապետարան :

12.05.21 ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Համայնքում օրերս կազմավորվեց ֆուտբոլային մանկապատենական առաջին թիմը : Համայնքապետարանի և համայնքի ակտիվ երիտասարդների համագործակցության արդյունքում վերանորոգվեց և բարեկարգվեց համայնքի ֆուտբոլի դաշտը, որն էլ հնարավորություն տվեց հավաքագրել երեխաների առաջին խումբը:
Խորհրդանշական է , որ խմբի առաջին պարապունքն իրականացվեց մայիսի 9-ին , որն առավել պարտավորեցնող է հետագա հաղթանակների և նվաճումների համար, այդ օրը խմբի ղեկավար Սևակ Արշակյանի հետ երեխաներն այցելեցին նաև Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան երկու պատերազմներում զոհվածների հուշահամալիրներ:
09.05.21 ԱՄԵՆ ԻՆՉ ԱՌՋԵՎՈՒՄ Է․․․
Մայիս, հաղթանակների ամիս...
Եռատոն...
Ֆաշիզմի հաղթահարում, Հարսանիք լեռներում , Սարդարապատ...
Հայկական եռագույնը կրկին կծածանվի , ու կազդարաի մեր հաղթանակները:
Այսօր, Արգել համայնքում , հարգանքի տուրք մատուցվեց Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան երկու պատերազմներում զոհվածների շիրիմներին:
1 2 3 4 5 6 7


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Արգել, 11փ. 3շ.
+374-93-168-468
argel.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner